ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Ժիրայր Օրագյան
Վերնագիր.
Եղեռն, 1947
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ
Արվեստագետ. Ժիրայր Օրագյան
Վերնագիր. Եղեռն, 1947
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ
Ցեղասպանություն վերապրած արվեստագետների շարքին է պատկանում Ժիրայր Օրագյանը: Եղեռն վերապրած հայ արվեստագետների կտավներն ուղիղ և ոչ ուղիղ ձևերով արտահայտել են նրանց մանկության հուշերը, որ լի էին տխրությամբ, մենությամբ, վշտով, տառապանքով և փափագող երազանքով՝ նորից տեսնելու հայրենիքը: Էքսպրեսիոնիզմի վարպետ Օրագյանի այս կտավը հայոց ողբի էքսպրեսիվ արտահայտության տեսակն է: Իտալացի մի արվեստաբան Օրագյանի մասին արտահայտվել է այսպես. «Խորհրդավոր մարդ, անսովոր խառնվածքով նկարիչ»:
Արվեստագետ.
Յուրիկ Հարությունյան
Վերնագիր.
Գաղթ, 2000
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Յուրիկ Հարությունյան
Վերնագիր. Գաղթ, 2000
Վայր. Նկարչի հավաքածու
Նկարիչը Հայ ժողովրդի գաղթը վերծանել է աբստրակտ պատկերի միջոցով: Մի կողմից սև կետեր, որոնք խորհրդանշում են այն խաչը, որ հայ ժողովուրդն առած իր ուսերին՝ քայլում է դժոխային տանջանքների միջով, մյուս կողմից առկայծող լույս, որ կրելով իր մեջ հույսի, հավատի խորհուրդը՝ տանում է դեպի փրկություն: Հայրենիքը դժոխքի ճիրաններում չէ, նրա վերջին հանգրվանը դրախտն է:
Արվեստագետ.
Սուրեն Պիպոյան
Վերնագիր.
Գաղթը, 1980
Վայր.
Նկարչի ընտանիքի հավաքածու
Արվեստագետ. Սուրեն Պիպոյան
Վերնագիր. Գաղթը, 1980
Վայր. Նկարչի ընտանիքի հավաքածու
Սուրեն Պիպոյանի ստեղծագործական կյանքի կենտրոնական թեման եղել է Հայոց Մեծ եղեռնը, որին նվիրված «Գաղթը» աշխատանքը, ունենալով երեք նախնական տարբերակ, ի վերջո հանգեց մեծադիր այս աշխատանքին:
Արվեստագետ.
Արամ Դավթյան
Վերնագիր.
Զավակը որբացած, 1969
Վայր.
Հայաստանի պատմության թանգարան, Երևան
Արվեստագետ. Արամ Դավթյան
Վերնագիր. Զավակը որբացած, 1969
Վայր. Հայաստանի պատմության թանգարան, Երևան
1915 թ.-ին հայ մանուկներն ականատես էին լինում, թե ինչպես թուրք զինվորները դաժանաբար սպանում էին իրենց ծնողներին, որոնց միակ երազանքը՝ երեխաների փրկված լինելն էր: Արամ Դավթյանի որբացած մանուկը Ցեղասպանության արհավիրքների միջով անցած հայ մանուկների հավաքական կերպարն է, ում աչքերը կորցրեցին մանկական պարզ ու անմեղ փայլը, փոխարենն այնտեղ դաջվեցին վիշտն ու կորովը:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ