100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Տիմասար
Վերնագիր.
Կոտորած, 2015
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Տիմասար
Վերնագիր. Կոտորած, 2015
Վայր. Նկարչի հավաքածու
Դիբասար. «Նկարն ի ցուց է դնում տանջանքների տեսարանը, որ Ցեղասպանության զոհերը ապրել են: Նմանատիպ պատմություններ ինձ Մեծ տատիկս է պատմել, երբ փոքր էի՝ ընդամենը 4 տարեկան: Այս պատմությունները դաջվեցին իմ ենթագիտակցության մեջ և երբ ես մտածում եմ դրանց մասին, երևակայությանս մեջ ստեղծվում են այս պատկերները:

«Կոտորած» կտավը նվիրված է պատերազմներին, Ցեղասպանության բարբարոսություններին: Պատկերել եմ կանանց, երեխաների, ովքեր իրենց ամենավերջին ուժերով պայքարում են թշնամու վայրենության դեմ. ոմանք ընկնում են, ոմանք զոհվում, ոմանք փրկվում են, ոմանք էլ հրաշքով փախչում: Այս հրաշքը պատկերել եմ կտավի կենտրոնում՝ կնոջ մարմնով: Կինը ձիու վրա է, որը խոհրդանշում է ազատություն, սեր, կյանք և նոր սերունդների ծնունդ»:
Արվեստագետ.
Մոկո Խաչատրյան
Վերնագիր.
Անվերնագիր, 2015
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Մոկո Խաչատրյան
Վերնագիր. Անվերնագիր, 2015
Վայր. Նկարչի հավաքածու
Մոկո Խաչատրյան. «Իմ ոգին վերածվում է հրաշալի և արտասովոր ազնվական մի երևույթի. փոփոխականության զգացողությունը, ինչը մի անբացատրելի ուժ ունի, պարուրում է ինձ և իմ գոյությանը առեղծվածություն տալիս՝ դարձնելով ինձ իմ նկարների հերոսը: Ահա այստեղ է, որ անհնարության հավանականությունը վերածվում է իրականության: Երբ ես կառավում եմ ընթացքը, միայն ես կարող եմ ազդել, փոխել, ծնել կամ քանդել այս կամ այն վերացական կերպարը: Երբ սև գույնը, իր ողջ հզորությամբ, ընկնում է իմ գիտակցության սպիտակության մեջ՝ դարձնելով այն ավելի լուսավոր, նկարին տալիս է թաքնված անբիծության զգացողություն: Այն նրբորեն խառնվում է կարմիրի հետ, սակայն գեղարվեստորեն տեղի է տալիս այն գույնին, որը կարող է կուլ տալ, հոշոտել և քանդել: Ամենը քողարկվում է մի անորոշ և անձև ձեռքի շարժումով: Ամեն ինչ քանդվում իմ աչքերում, և ես ամբողջությամբ խառնաշփոթի մեջ եմ, երբ գիտակցում եմ, որ ճիշտ չեմ, ես չեմ, որ նրանց կառավարում եմ, ավելի շուտ նրանք են ընթացքը կառավարում: Ես համեստորեն ենթարկվում եմ իրենց պահանջներին և հանձնվում աշխարհի ուժին, ինչը ստեղծվում է և որտեղ ինձ թույլատրվում է գոյատևել ու իրականացնել իմ առաքելությունը: Նրանք ներծծում են իմ Էներգիան ու ուժը՝ մինչև ամենավերջին կաթիլը: Եվ նրանք ինձ ազատ են թողնում միայն այն ժամանակ, երբ հագենում են: Սակայն միայն այդ ժամանակ եմ զգում, որ գոյություն ունեմ և շնչում եմ: Երանի ընդմիշտ այդտեղ մնայի: Հենց այս չիրականության մեջ, ինչը հաճախ ավելի իրական է քան բուն ինքը՝ իրականությունը: Այն մոտ է Աստծուն, ով արվեստ կոչվող այս ֆանտաստիկ աշխարհի մի մասն է կազմում»:
Արվեստագետ.
Մկրտիչ Սեդրակյան
Վերնագիր.
1915 թվական, 1960
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արվեստագետ. Մկրտիչ Սեդրակյան
Վերնագիր. 1915 թվական, 1960
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Մկրտիչ Սեդրակյանի «1915 թվական» կտավում մեկ պատկերի մեջ արտահայտված է Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հայերի բնաջնջման նպատակով իրագործման 3 փուլերը: 1-ին փուլ՝ հայ տղամարդկանց զորակոչում օսմանյան բանակ, զինաթափում և սպանդ թուրք զինակիցների կողմից, 2-րդ փուլ՝ հայ մտավորականների և ազգային ընտրանու ոչնչացում, 3-րդ փուլ՝ կանանց, երեխաների, ծերերի ջարդ, տեղահանությամբ մինչև սիրիական անապատ:

Սովետական Հայաստանում, մինչև 60-ական թթ.-ներն արգելված էր հայ արվեստագետներին անդրադառնալ Հայոց Ցեղասպանության արհավիրքներին: Եվ միայն, 1965 թ.-ին, երբ Ծիծեռնակաբերդում կառուցվեց Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված Եղեռնի կոթողը, արգելքի պատնեշը կարծես վերացավ:
Արվեստագետ.
Մարտիրոս Սարյան
Վերնագիր.
Եգիպտական դիմակներ, 1915
Վայր.
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևան
Արվեստագետ. Մարտիրոս Սարյան
Վերնագիր. Եգիպտական դիմակներ, 1915
Վայր. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևան
Այս աշխատանքը Մ. Սարյանի առաջին արձագանքն է իր ժողովրդի դեմ իրագործված Մեծ Եղեռնի: Կտավի վրա ցիրուցան եղած մրգերի ու կենցաղային իրերի քաոսի մեջ հնչում է նկարչի հոգու ճիչը: Եգիպտական դիմակները, որպես պատմության դատավորներ, հայ ժողովրդի սպանդը գնահատում են որպես համամարդկային ողբերգություն:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ