ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Գրիգոր Մոմճեան
Վերնագիր.
Կոմիտասը, 1986
Վայր.
Մասնավոր հավաքածու
Արվեստագետ. Գրիգոր Մոմճեան
Վերնագիր. Կոմիտասը, 1986
Վայր. Մասնավոր հավաքածու
Գրիգոր Մոմճեան. «Այս աշխատանքը Կոմիտասին նվիրված շարքից է: Կոմպոզիտորը, որ նաև վարդապետ էր, հետաքրքված էր հայկական երաժշտության վավերականությամբ: Նա այցելում էր հայկական գյուղեր լսելու և գրելու լսած երաժշտական հնչյունները՝ էթնո-երաժշտագետի պես: Ապրիլի 24-ին՝ Կոստանդնոպոլսում Օսմանյան կայսրությունը՝ Կոմիտասին հայ մտավորականության այլ անդամների հետ միասին ձեռբակալեց: Իր ձեռագրերը և երաժշտությունը ոչնչացվեցին: Նրան չարչարեցին, սակայն դիվանագետներին հաջողվեց ի վերջո փրկել Կոմիտասին և ուղարկել Փարիզ: Կոմիտասը խելագարվեց, ինչի հետևանքով տեղափոխվեց հոգեբուժարան: Իր կյանքի վերջին 20 տարիներին նա իր քրոջից բացի ոչ մեկի հետ չէր խոսում:
Ես ցանկացա մեծարել նրան ինձ իր աստվածային երաժշտությամբ ոգեշնչելու համար: Մանուկ ժամանակ ուշադիր լսում էի իր երաժշտությունը՝ Երուսաղեմի ճեմարանի հայկական վանքում, ուր ուսանում էի երեք տարի: Նա դեռևս հանդիսանում է իմ ոգեշնչման աղբյուրը՝ բերելով ինձ հայկական հոգու ակունքին: Իր երաժշտությունը արթնացնում է իմ հիացմումքը բնության գեղեցկության հանդեպ և ես զգում եմ Աստծո Լույսը արտացոլված իր երաժշտության և երգերի մեջ»:
Արվեստագետ.
Համուզ (Համազասպ Մխիթարյան)
Վերնագիր.
Փրկվածները, 2015
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Համուզ (Համազասպ Մխիթարյան)
Վերնագիր. Փրկվածները, 2015
Վայր. Նկարչի հավաքածու
Համուզ. «Հայ փախստականները ապավեն են իրենց հավատքին կիսավեր եկեղեցու ընկնող խաչքարերին: Հայի փրկությունն իր հավատքի և լեզվի մեջ է»:
Արվեստագետ.
Ջեքի Կազարյան
Վերնագիր.
Հայաստան, 2015
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Ջեքի Կազարյան
Վերնագիր. Հայաստան, 2015
Վայր. Նկարչի հավաքածու
Ջեքի Կազարյան. «Հայաստանը նշում է պատմությունը, մշակութային կյանքը և հայ ժողովրդի տոկոնությունը: Այս նկարը հանդիսանում է իմ «Նախագիծ 1915»-ի մի մասը, որի նպատակն է հիշատակի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերին և փրկվածներին»:
Արվեստագետ.
Յուրիկ Հարությունյան
Վերնագիր.
Գաղթ, 2000
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Յուրիկ Հարությունյան
Վերնագիր. Գաղթ, 2000
Վայր. Նկարչի հավաքածու
Նկարիչը Հայ ժողովրդի գաղթը վերծանել է աբստրակտ պատկերի միջոցով: Մի կողմից սև կետեր, որոնք խորհրդանշում են այն խաչը, որ հայ ժողովուրդն առած իր ուսերին՝ քայլում է դժոխային տանջանքների միջով, մյուս կողմից առկայծող լույս, որ կրելով իր մեջ հույսի, հավատի խորհուրդը՝ տանում է դեպի փրկություն: Հայրենիքը դժոխքի ճիրաններում չէ, նրա վերջին հանգրվանը դրախտն է:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ