100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Ջեքի Կազարյան
Վերնագիր.
Սերն ընկած արյունահոսում է, 1995
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Ջեքի Կազարյան
Վերնագիր. Սերն ընկած արյունահոսում է, 1995
Վայր. Նկարչի հավաքածու
1996-ին Կազարյանը ստեղծեց մեծամաշտաբ պաստառ, նվիրված իր պապի և տատերի՝ Էլմասի, Մարիամի և Աբրամի հիշատակին, ովքեր Հայոց Ցեղասպանության փրկվածների շարքում էին: Այս աշխատանքը նախապատրաստական գործ է մեծ պաստառի ուսումնասիրության համար:
Արվեստագետ.
Սարգիս Գալենց
Վերնագիր.
..15, 2014
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Սարգիս Գալենց
Վերնագիր. ..15, 2014
Վայր. Նկարչի հավաքածու
Սարգիս Գալենց. «Մեր նախնիները դեռ թաղված չեն Դեր-Զորում: Եղեռնը դա անընդհատ շարունակվող պրոցես է, և Եղեռնից առաջ էլ շատ եղեռներ են եղել: Այս նկարը համընդհանուր եղեռնի մասին է, որ երբևէ կատարվել է, սա իմ տուրքն է նախնիների հանդեպ: Ասում են, որ դաժան նկար է ստացվել, բայց Ցեղասպանության ամբողջ պրոցեսն էր դաժան, քնքուշ խոսքերով հնարավոր չէ նկարագրել այդ ամենը»:
Արվեստագետ.
Ժիրայր Օրագյան
Վերնագիր.
Եղեռն, 1947
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ
Արվեստագետ. Ժիրայր Օրագյան
Վերնագիր. Եղեռն, 1947
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ
Ցեղասպանություն վերապրած արվեստագետների շարքին է պատկանում Ժիրայր Օրագյանը: Եղեռն վերապրած հայ արվեստագետների կտավներն ուղիղ և ոչ ուղիղ ձևերով արտահայտել են նրանց մանկության հուշերը, որ լի էին տխրությամբ, մենությամբ, վշտով, տառապանքով և փափագող երազանքով՝ նորից տեսնելու հայրենիքը: Էքսպրեսիոնիզմի վարպետ Օրագյանի այս կտավը հայոց ողբի էքսպրեսիվ արտահայտության տեսակն է: Իտալացի մի արվեստաբան Օրագյանի մասին արտահայտվել է այսպես. «Խորհրդավոր մարդ, անսովոր խառնվածքով նկարիչ»:
Արվեստագետ.
Երվանդ Քոչար
Վերնագիր.
Էրեբունի-Երևան, 1968
Վայր.
Երվանդ Քոչարի թանգարան,Երևան
Արվեստագետ. Երվանդ Քոչար
Վերնագիր. Էրեբունի-Երևան, 1968
Վայր. Երվանդ Քոչարի թանգարան,Երևան
Ե. Քոչարը` տարածանկարի մի նիստի վրա պատկերելով պահապան հրեշտակին` գիրքը գլխից վեր` երկնային լուսատուներին հավասար` ընդգծում է այն նշանակությունը, որ հայ ժողովուրդը տածել է գրի ու գրականոթյան, մշակույթի ու գիտության հանդեպ. ակնարկելով, որ այդօրինակ պաշտամունքի մեջ է մեր ժողովրդի հարատևության գաղտնիքը:

Ե. Քոչարը հրեշտակի պատկերն ասես դուրս է բերել հին հայկական մանրանկարներից, գունային առումով անգամ պահպանելով մեր ծաղկողների ավանդույթները:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ