100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Աննէթ Կիւրճեան
Վերնագիր.
Սովահար, 1995-ական
Վայր.
Մասնավոր հավաքածու
Արվեստագետ. Աննէթ Կիւրճեան
Վերնագիր. Սովահար, 1995-ական
Վայր. Մասնավոր հավաքածու
Աննէթ Կիւրճեան. ««Սովահար» տերմինը, Միացյալ նահանգներում, ընթրիքի սեղանի շուրջ հաճախ օգտագործվող բառ էր, մի բառ, որը նկարագրում էր հայերի փախուստը դեպի Միացյալ Նահանգներ: Ցեղասպանության փրկվածները հաճախ պատմում էին արաբների մասին, ովքեր իրենց օգնում էին անապատում: Այս նկարը ցույց է տալիս մի հայ ուժասպառ փրկվածի, ով արաբի ձեռքից մեկ կտոր հաց է ստանում»:
Արվեստագետ.
Սուրեն Սաֆարյան
Վերնագիր.
Արարատից այն կողմ, 1988
Վայր.
Նկարչի ընտանիքի հավաքածու
Արվեստագետ. Սուրեն Սաֆարյան
Վերնագիր. Արարատից այն կողմ, 1988
Վայր. Նկարչի ընտանիքի հավաքածու
Սուրեն Սաֆարյանը հաճախ էր անդրադառնում հայ ժողովրդի պատմական ճակատագրի թեմային: Այս կտավը այդ աշխատանքներից մեկն է համակված պլաստիկ ձևերի ու գունաշարի հուզաարտահայտչական տարրերով: Կտավի հիմքում ընկած են նկարչի խոհերը հայ ազգի ճակատագրի, նրա ապագայի մասին:
Արվեստագետ.
Արշիլ Գորկի
Վերնագիր.
Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում, 1944
Վայր.
Սեաթլի արվեստի թանգարան, Վաշինգտոն
Արվեստագետ. Արշիլ Գորկի
Վերնագիր. Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում, 1944
Վայր. Սեաթլի արվեստի թանգարան, Վաշինգտոն
Սեաթլի արվեստի թանգարան. «Գորկու այս ստեղծագործությունը հաճախ ավելի հարցեր է առաջացում, քան պատասխաններ՝ ծառայելով որպես շատ հիմնախնդիրների խոսուն փորձաքար»:
Արվեստագետ.
Երվանդ Քոչար
Վերնագիր.
Պատերազմի արհավիրքը, 1962
Վայր.
Երվանդ Քոչարի թանգարան,Երևան
Արվեստագետ. Երվանդ Քոչար
Վերնագիր. Պատերազմի արհավիրքը, 1962
Վայր. Երվանդ Քոչարի թանգարան,Երևան
«Պատերազմի արհավիրքը» կտավում դատապարտված են ամենքը. ցավից և սարսափից աղավաղված դեմքեր, երկինք կարկառած ձեռքեր, արյունով լցված աչքեր, բռունցքված կամ միմյանց կոկորդից կառչած ձեռքեր, ահա մեկը, որ անկարողությունից գետինն է ճանկռոտում: Վրեժի և կործանման այդ տարերքի մեջ ձիերն էլ մարդկանցից վարակված կծոտում են իրար: Աշխարհակործան քաոսում ոչնչանում են մարդկային ոգու արարած ստեղծագործությունները, ոտնատակ է արվել կյանքի խորհրդանիշ խաղողի ողկույզը, տապալվել «Խաղաղություն» արձանը:

Պատերազմն աղետների ու դժբախտությունների սինթեզ է, մարդկության խարանը, ուր պարտվում են բոլորը:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ