100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Գառզու (Գառնիկ Զուլումյան)
Վերնագիր.
Ավերված բնակավայր, 1966
Վայր.
Նկարչի ընտանիքի հավաքածու
Արվեստագետ. Գառզու (Գառնիկ Զուլումյան)
Վերնագիր. Ավերված բնակավայր, 1966
Վայր. Նկարչի ընտանիքի հավաքածու
Գառզու. «Հայու սարսափելի ճակատագիրը իմս եղած է նաև առաջին իսկ օրերուն, երբ կկորցնեի հայրս ու կտեսնեի հազարավոր անտունիներ, որոնք կքշվեին Դեր-Զոր»:
Արվեստագետ.
Սուրեն Պիպոյան
Վերնագիր.
Գաղթը, 1980
Վայր.
Նկարչի ընտանիքի հավաքածու
Արվեստագետ. Սուրեն Պիպոյան
Վերնագիր. Գաղթը, 1980
Վայր. Նկարչի ընտանիքի հավաքածու
Սուրեն Պիպոյանի ստեղծագործական կյանքի կենտրոնական թեման եղել է Հայոց Մեծ եղեռնը, որին նվիրված «Գաղթը» աշխատանքը, ունենալով երեք նախնական տարբերակ, ի վերջո հանգեց մեծադիր այս աշխատանքին:
Արվեստագետ.
Եղիշե Թադևոսյան
Վերնագիր.
Երաժշտագետ Կոմիտասը, 1935
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արվեստագետ. Եղիշե Թադևոսյան
Վերնագիր. Երաժշտագետ Կոմիտասը, 1935
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Կոմիտաս վարդապետի կերպարը դրոշմված է իբրև Հայող Ցեղասպանության խորհդանիշ: Լինելով Կոմիտաս վարդապետի մտերիմ ընկերը, Եղիշե Թադևոսյանը նրա մահից հետո ցանկացավ վարդապետին պատկերել ոչ թե որպես ողբերգություն կրող, այլ զարթոնք մարմնավորող, հույսի և լույսի՝ Կոմիտաս: Նկարիչն իրեն հարազատ իմպրեսիոնիստական լուծումներով արարեց Կոմիտասի կերպարը՝ ցույց տալով նրա նուրբ և զգայուն ներաշխարհի հերոսականացումը:

Արվեստագետ.
Տիմասար
Վերնագիր.
Կոտորած, 2015
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Տիմասար
Վերնագիր. Կոտորած, 2015
Վայր. Նկարչի հավաքածու
Դիբասար. «Նկարն ի ցուց է դնում տանջանքների տեսարանը, որ Ցեղասպանության զոհերը ապրել են: Նմանատիպ պատմություններ ինձ Մեծ տատիկս է պատմել, երբ փոքր էի՝ ընդամենը 4 տարեկան: Այս պատմությունները դաջվեցին իմ ենթագիտակցության մեջ և երբ ես մտածում եմ դրանց մասին, երևակայությանս մեջ ստեղծվում են այս պատկերները:

«Կոտորած» կտավը նվիրված է պատերազմներին, Ցեղասպանության բարբարոսություններին: Պատկերել եմ կանանց, երեխաների, ովքեր իրենց ամենավերջին ուժերով պայքարում են թշնամու վայրենության դեմ. ոմանք ընկնում են, ոմանք զոհվում, ոմանք փրկվում են, ոմանք էլ հրաշքով փախչում: Այս հրաշքը պատկերել եմ կտավի կենտրոնում՝ կնոջ մարմնով: Կինը ձիու վրա է, որը խոհրդանշում է ազատություն, սեր, կյանք և նոր սերունդների ծնունդ»:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ