100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Շահեն Ասլանյան
Վերնագիր.
Դեր-Զոր, 2010
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Շահեն Ասլանյան
Վերնագիր. Դեր-Զոր, 2010
Վայր. Նկարչի հավաքածու
Շահեն Ասլանյանն այս նկարը ստեղծել է իրական և զգայական վերապրումի ներքո: Նկարիչն այց կատարելով Դեր-Զոր, ուր 1915 թ.-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացվել էր հայերի ոչնչացման ծրագիրը, կարծես վերապրեց մեկ դար առաջ կատարվածը: Նայելով այդ պահին մայր իջնող արևի բոսորագույն հորիզոնին, նկարիչը «տեսավ» մայրամուտի մեջ կանգնած տանջահար հայ մոր սիլուետը՝ սովից ուժասպառ եղած իր զավակների հետ: Սա իրական տեսիլքն էր, որ հավերժացավ Շահեն Ասլանյանի կտավում:
Արվեստագետ.
Նարեկ Ավետիսյան
Վերնագիր.
Ինտերֆրակտալ կոմպոզիցիա #2, 2008
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Նարեկ Ավետիսյան
Վերնագիր. Ինտերֆրակտալ կոմպոզիցիա #2, 2008
Վայր. Նկարչի հավաքածու
Նարեկ Ավետիսյան. «Պատմամշակութային հիշողությունն անգամ ենթագիտակցորեն կարող է վերադրսևորվել ժամանակի և տարածության մեջ: Վերջինս արվեստի էության մեջ է և անցողիկ: Փոփոխության է ենթարկվում ձևը, իսկ ձևն ինձ համար արվեստի «մարմին է», հետևաբար նույնիսկ ձևափոխվող «մարմինը» ինքն իրենով էություն-բովանդակություն-ներդաշնակություն է:

Այսպիսով արվեստի ստեղծագործությունը կարելի է հասկանալ որպես մի ամբողջական համակարգ՝ գեղագիտություն և թեորիա, կազմող արվեստի ամբողջականություն, կոնցեպցիայի պարադիգմա»:
Արվեստագետ.
Արմեն Աթայան
Վերնագիր.
Փրկիչ եկեղեցի, 2015
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Արմեն Աթայան
Վերնագիր. Փրկիչ եկեղեցի, 2015
Վայր. Նկարչի հավաքածու
Նկարիչը իմպրեսիոնիստական ոգով պատկերել է Անիի ավերակներում վեր խոյացած այդքան ցավ ու տանջանք տեսած կիսաքանդ, բայց դեռ կանգուն եկեղեցին:

Անին պատմական Հայաստանի 11-րդ մայրաքաղաքն է եղել, որը մի ժամանակ հայտնի էր որպես «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Քաղաքը հիմնադրվել է 5-րդ դարում, հետագա դարերի ընթացքում Անին բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների հարձակումներին՝ հրաշագեղ Անին իրենց ենթարկելու նպատակով: Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության արդյունքում բնակչությունը բռնի ուժով տեղահանվեց իր հայրենի հողից: Անիի ավերակները մնացին օտար նվաճողների՝ թուրքերի ձեռքում, ովքեր բազմիցս փորձել են աղավաղել հայոց պատմությունը՝ Անին իրենց հայրենիքի մաս ներկայացնելու անհիմն փորձեր կատարելով:
Արվեստագետ.
Ջեքի Կազարյան
Վերնագիր.
Սերն ընկած արյունահոսում է, 1995
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Ջեքի Կազարյան
Վերնագիր. Սերն ընկած արյունահոսում է, 1995
Վայր. Նկարչի հավաքածու
1996-ին Կազարյանը ստեղծեց մեծամաշտաբ պաստառ, նվիրված իր պապի և տատերի՝ Էլմասի, Մարիամի և Աբրամի հիշատակին, ովքեր Հայոց Ցեղասպանության փրկվածների շարքում էին: Այս աշխատանքը նախապատրաստական գործ է մեծ պաստառի ուսումնասիրության համար:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ