100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Վլադիմիր Աբրահամյան
Վերնագիր.
Անթաղ Աղավնիներ, 2015
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Վլադիմիր Աբրահամյան
Վերնագիր. Անթաղ Աղավնիներ, 2015
Վայր. Նկարչի հավաքածու
Վլադիմիր Աբրահամյան. «Հայոց Ցեղասպանության ժամանակ հայ կանանց հետ թուրք զինորները իրականացնում էին սարսափելի վայրագություններ: Հղի, երիտասարդ կանանց պարաններով կապում էին, բռնաբարում, հետո կախաղան բարձրացնում և թողնում որպեսզի գազանները հոշոտեն: Կանանց սպանված դիակների վրա նաև սպանում և շպրտում էին աղավնիներ՝ որպես մի բարբարոսական ակտ. «չի լինելու ձեզ խաղաղություն» նշանաբանով:

Ես պատմել եմ այս պատմությունն իմ կտավում, ուր դեպի երկինք հառած կնոջ աչքերում կախված է մի հարց՝ ինչո՞ւ:
Արվեստագետ.
Էդվարդ Իսաբեկյան
Վերնագիր.
Առևանգում 1, 1941
Վայր.
Նկարչի ընտանիքի հավաքածու
Արվեստագետ. Էդվարդ Իսաբեկյան
Վերնագիր. Առևանգում 1, 1941
Վայր. Նկարչի ընտանիքի հավաքածու
Էդուարդ Իսաբեկյանը Իգդիրց էր: 1918 թ.-ին նկարչի ընտանիքը գաղթեց, և նկարիչը մեծ տարիքում (հարազատ բնակավայրի կորուստի ցավը այնքն մեծ էր), այլևս չուզեց գնալ տեսնել իր ծննդավայր Իգդիրը, որը թշնամու ձեռքում մնաց: Էդուարդ Իսաբեկյանը գրել է. «Իսկ դո՛ւ, սիրելի՛ս, ոտքեր չունեիր, որ մեզ հետ գաղթեիր, տանեինք քեզ էլ Արազի մյուս՝ մեր ափը: Դու մնացիր, որ դառնաս աշխարհագրական, քարտեզային հասկացություն,«կենդանի մեռած» փաստ ...»:
Արվեստագետ.
Հրանտ Թադևոսյան
Վերնագիր.
Նկարչի հավաքածու
Վայր.
Արհավիրք, 1999
Արվեստագետ. Հրանտ Թադևոսյան
Վերնագիր. Նկարչի հավաքածու
Վայր. Արհավիրք, 1999
Սա հոգու ճիչ է, որ նկարիչը մարդկային գոռացող դեմքի միջոցով փորձում է դիմել աշխարհին . « SOS ... SOS …: Լսեք, տեսեք ինչ է կատարվում, աչք ունեցեք տեսնելու համար, ականջ՝ լսելու համար»:
Արվեստագետ.
Սիրուն Երեցյան
Վերնագիր.
Ծաղկունք, 1988
Վայր.
Մասնավոր հավաքածու
Արվեստագետ. Սիրուն Երեցյան
Վերնագիր. Ծաղկունք, 1988
Վայր. Մասնավոր հավաքածու
Սիրուն Երեցիան. «Այս կտավը ներկայացնում է սերունդներին Ցեղասպանությունից հետո: Ցեղասպանությունը մասնատեց մեր գլուխները (մեր ինքնությունը) մեր մարմիններից (մեր հայրենիքից)»:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ