Արվեստագետ. Արշիլ Գորկի
Վերնագիր. Նկարիչն ու իր մայրը, 1926-32
Վայր. Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան, Նյու Յորք
Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան. «Արշիլ Գորկու և մոր այս դիմանկարը ստեղծվել է 1912թ.-ին, Հայաստանում արված մի լուսանկարի հիման վրա, երբ նկարիչը դեռ մանուկ էր: Երեք տարի անց Գորկին, մոր և փոքր քրոջ, հետ կարողացան փրկվել Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության կոտորածներից: Սակայն մոր առողջույթունն այդպես էլ չվերականգնվեց: Նա մահացավ 1919թ.-ին` թերսնուցումից: Գորկին պարզապես չի վերարտադրել լուսանկարը, նա պատկերել է իր հիշողության խոհերը: Գորկու մոր կրած սպիտակ գոգնոցը քանդակի է նմանվում, և նկարի այլ մասերն էլ կարծես թե ինքնին հիշողություն են՝ լուռ ու կիսատ մնացած: Կերպարների փնտրող հայացքը կոմպոզիցիային հաղորդում է հոգեբանական սրություն, մարդկային համակրանք, միևնույն ժամանակ խուսափելով բացահայտ պաթոսից ու զգայականությունից»: