100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Էդուարդ Արծրունյան
Վերնագիր.
Գաղթականները Էջմիածնի, 1968
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արվեստագետ. Էդուարդ Արծրունյան
Վերնագիր. Գաղթականները Էջմիածնի, 1968
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Սովետական Հայաստանում Հայոց Ցեղսապանության վերաբերյալ իշխել է լռություն: ԽՍՀՄ ղեկավարությունը Թուրքիայի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել թույլ չտալու Հայաստանում որևէ կերպ հիշատակել Հայոց Ցեղսպանությունը: Մինչև 60-ական թթ.-ներն արգելված էր հայ արվեստագետներին անդրադառնալ Հայոց Ցեղասպանության արհավիրքներին: Եվ միայն 1965 թ.-ին, երբ հնարավոր դարձավ Ծիծեռնակաբերդում կառուցել Հայոց Ցեղասպանության զոհերին ի հիշատակ Եղեռնի կոթողը, արգելքի պատնեշը կարծես վերացավ: Հայ նկարիչներն սկսեցին ցուցադրել պատմական ճշմարտությունը հաստատող աշխատանքներ:

Էդուարդ Արծրունյանի այս աշխատանքը այն պատմական փաստերից մեկն է, թե ինչպես գաղթից, սովից, մահի արհավիքներից փախած հայ մայրերն, իրենց զավակների կամ որբ մնացած այլ երեխաների հետ գալիս - հավաքվում էին եկեղեցու պատերի տակ՝ Աստծուց ապաստան խնդրելու:
Արվեստագետ.
Սահակ Պողոսյան
Վերնագիր.
Մեծ մորս աչքերի լռությունը, 2015
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Սահակ Պողոսյան
Վերնագիր. Մեծ մորս աչքերի լռությունը, 2015
Վայր. Նկարչի հավաքածու
Նազարեթ Կարոյան (արվեստի քննադատ). «Ցեղասպանությունը և բնաջնջումը, իբրև մարդկության ու մարդկայնության դեմ ոճիր, հնարավոր չէ պատմել։ Հնարավոր չէ ոչ թե այն պատճառով, որ կերպարվեստին դժվարությամբ են տրվում իրադարձություններ, այլ քանի որ անհնար է տեսնել ու ըմբռնել դրա սոսկալի ծավալները, հնարավոր չէ բացել դրա անհամար ու զարհուրելի ծալքերը։ Սահակ Պողոսյանն իր այս նախագծում խոսքի և պատկերի, լսողության և տեսողության միջև փոխատեղումներ կատարելու միջոցով գալիս է ասելու, եթե անգամ չկան ձևեր ներկայացնելու այդ անպատկերացնելին և աներևակայելին, եթե անգամ հնարավոր էլ չէ լսել աչքերով ասվող խոսքը, ապա, գոնե կարելի է նյութականացնել դրանցում կուտակված աղաղակող այդ լռությունը՝ տեսնել տալու համար այդ չլսվածը»։
Արվեստագետ.
Մինաս Ավետիսյան
Վերնագիր.
Դեր-Զորի ճանապարհին, 1966-1967
Վայր.
Այրվել է արվեստանոցի հրդեհից
Արվեստագետ. Մինաս Ավետիսյան
Վերնագիր. Դեր-Զորի ճանապարհին, 1966-1967
Վայր. Այրվել է արվեստանոցի հրդեհից
Արևելյան Հայաստանը դարձել էր ապահով օթևան շատ մարդկանց համար, ովքեր թուրքական բարբարոսությունից ապաստան էին գտել այդտեղ՝ սրտերում կրելով վրեժխնդրություն ու ատելություն, նրանք կառուցեցին նոր գյուղեր, ծնեցին երեխաներ և դաստիրակեցին նրանց Մուշի ոգով: Մինասի պապը ծագումով մշեցի էր: Մինասն իր նախահայրերից ժառանգել էր ամրակուռ մարմին, կամքի ուժ և մեծահոգություն:

Մինաս Ավետիսյանի համար «Դեր-Զորի ճանապարհին» աշխատանքն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական կերպարի շուրջ պատկերացումը: Թեև անցած Ցեղասպանության արհավիրքներով, սակայն ժայռի պես ամուր (դատել նրանց քարակերպ մարմիներից) կամքով ու հոգով ուժեղ ժողովուրդը շարունակեց ապրել և տարածել իր ծիլերը:
Արվեստագետ.
Ժանսեմ (Հովհաննես Սեմերջյան)
Վերնագիր.
Ռեքվիեմ, 2001
Վայր.
Հայոց Ցեղասպանության թանգարան -ինստիտուտ
Արվեստագետ. Ժանսեմ (Հովհաննես Սեմերջյան)
Վերնագիր. Ռեքվիեմ, 2001
Վայր. Հայոց Ցեղասպանության թանգարան -ինստիտուտ
1973 թ.-ին, Ժանսեմը առաջին անգամ այցելեց Հայաստան: 2001 թ.-ին, վերադառնալով Երևան, նա տրամադրեց իր Հայոց Ցեղասպանության թեմայով արված 34 կտավ՝ Հայաստանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ