100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Հակոբ Հակոբյան
Վերնագիր.
Վիշտ, 1961
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արվեստագետ. Հակոբ Հակոբյան
Վերնագիր. Վիշտ, 1961
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Հակոբ Հակոբյանը ստեղծել է մի շարք կտավներ, որտեղ շեշտված են տխրության ու մենության զգացմունքները: «Վիշտ»-ը այդ գործերից մեկն է, որը պատկանում է նկարչի թշվառ, տառապող, ճակատագրի դեմ անզոր մարդ-կերպարների շարքին: Սա հայրենիքից հեռու օտարության մեջ ապրած անհայրենիք մարդու վիշտն է՝ պարուրված Եղեռնի ցավի կսկիծով:
Արվեստագետ.
Երվանդ Քոչար
Վերնագիր.
Պատերազմի արհավիրքը, 1962
Վայր.
Երվանդ Քոչարի թանգարան,Երևան
Արվեստագետ. Երվանդ Քոչար
Վերնագիր. Պատերազմի արհավիրքը, 1962
Վայր. Երվանդ Քոչարի թանգարան,Երևան
«Պատերազմի արհավիրքը» կտավում դատապարտված են ամենքը. ցավից և սարսափից աղավաղված դեմքեր, երկինք կարկառած ձեռքեր, արյունով լցված աչքեր, բռունցքված կամ միմյանց կոկորդից կառչած ձեռքեր, ահա մեկը, որ անկարողությունից գետինն է ճանկռոտում: Վրեժի և կործանման այդ տարերքի մեջ ձիերն էլ մարդկանցից վարակված կծոտում են իրար: Աշխարհակործան քաոսում ոչնչանում են մարդկային ոգու արարած ստեղծագործությունները, ոտնատակ է արվել կյանքի խորհրդանիշ խաղողի ողկույզը, տապալվել «Խաղաղություն» արձանը:

Պատերազմն աղետների ու դժբախտությունների սինթեզ է, մարդկության խարանը, ուր պարտվում են բոլորը:
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Վերնագիր.
Կերասուն (Եփրատի հատակը), 1961
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Վերնագիր. Կերասուն (Եփրատի հատակը), 1961
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Հայոց Ցեղասպանությունից փրկված հայերը տարածվեցին աշխարհով մեկ՝ հիմք դնելով Հայ մեծ Սփյուռքի ստեղծմանն ու զարգացմանը: Եղեռն վերապրած հայ արվեստագետները, որոնցից մեկը Խորեն Տեր-Հարությանն էր՝ ապրելով, ուսանելով, աշխատելով և գրեթե բնակվելով Սփյուռքում, չդադարեցին իրենց կապը պահպանել մայր հայրենիքի հետ, արվեստի ստեղծագործություններում վերխոյացնել հայ լինելու իրենց գենետիկ կապվածությունը, անտեսելով հայրենիքից հեռու գտնվելու փաստը:

Կերասունը(Գերասում) ծովափնյան հնագույն քաղաք է Թուրքիայում, ուր մինչ Ցեղասպանությունը, 200 հայ ընտանիք էր բնակվում: 1915 թ.-ին հայերը բռնությամբ տեղահանվեցին իրենց բնակավայրերից, և նրանցից մեծ մասը զովհեց: Այս աշխատանքը մեկն է նկարիչ-քանդակագործ Տեր-Հարությանի այն բազմաթիվ գործերից, ուր երևան է հանված մահի սարսափը՝ հայ ազգի տառապանք տեսած հոգին ու մարմինը:
Արվեստագետ.
Սեյրան Խաթլամաջյան
Վերնագիր.
Ապրիլ, 1987
Վայր.
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Արվեստագետ. Սեյրան Խաթլամաջյան
Վերնագիր. Ապրիլ, 1987
Վայր. Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Սեյրան Խաթլամաջյան, ով հանդիսանում է հայ աբստրակտ արվեստի հիմնադիրներից, իր գունային զորեղ զգացողությամբ վերակերտել է Ապրիլ ամիսը (1915թ. ապրիլի 24-ին, հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից, սկսվեց հարյուրավոր հայ մտավորականների ձերբակալությունները, ազգային ընտրանու ոչնչացումը, հայ բնակչության բնաջնջումը):
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ