Արվեստագետ. Գրիգոր Խանջյան
												Վերնագիր. Եղեռն  (Պ.Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդում), 1963-1965
												Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան 
												
													Շահեն Խաչատրյան (արվեստաբան). «Խանջյանի մի ամբողջ շարք գրքային պատկերազարդումները առնչվում են հայոց ողբերգություններին: Նկարների յուրօրինակ կառուցվածքները, գծային ներազդող հնչյունները խտացնում են դառնագին ապրումները: Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդումների մեջ Գրիգոր Խանջյանը Կոմիտասին՝ երաժիշտ հանճարին, միշտ պատկերել է ժողովրդի հետ որպես երգով խանդավառ հովիվ: Բայց ահա վրա է հասնում հայակործանումը, և մարում է լույսը, իշխում խավարարը…»: