100
ՏԱՐԻ
100
ԱՐՎԵՍՏ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց Ցեղասպանությունն իր անջնջելի հետքն է թողել մեր հոգու և պատության մեջ ու որպես վշտի, կարոտի, հույսի անդրադարձ՝ շղթայաբար հյուսվել հայոց կերպարվեստում: Եթե մարդկային լեզուն անզոր է արտահայտել այն, ինչ կատարվեց 1915 թ.-ին, ապա արվեստի լեզուն ի զորու է դա անել: Հայ հայտնի արվեստագետների տարբեր սերունդներ շարունակաբար անդրադարձել են մեծ ոճրագործությանը, և նրանց ստեղծագործություններում միշտ իրենց ուրույն տեղն են գրավել Ցեղասպանությանը նվիրված աշխատանքները: Ստեղծված գործերի շնորհիվ՝ հայ արվեստագետներն արդեն իսկ սեփական ներդրումն են ունենցել Հայոց Ցեղասպանության հարցը համաշխարային ճանաչում ստանալու գործընթացում: Այդ աշխատանքներից շատերը ցուցադրվել էին, շատերն էլ մինչ օրս մեզ անհայտ էին:


ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Տարի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:

ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
100 Արվեստ
Հայոց Ցեղասպանության ցավը, որը 100 տարի շարունակաբար վերածնվում է յուրաքանչյուր ծնվող հայի հետ, իր ուրույն արտացոլումն ունի հայ կերպարվեստում: Հայաստանում և Սփյուռքում ապրող բազում հայ հայտի արվեստագետներ ստեղծել են կտավներ, որոնք խոսուն վկաներն են հայոց մեծ ցավի, կորստի և կարոտի: Այս գործերը նաև ձոն են հայի կենսունակ գենի՝ վերածնվելու, ապրելու, արարելու մեծ կամքին: Ցեղասպանությունը՝ ոճրի այն տեսակն է, որը վաղեմության ժամկետ չունի: Մարդկային լեզուն երբեմն անզոր է փոխանցելու այն, ինչը հնարավոր է արտահայտել արվեստով: Այս 100 արվեստի գործը՝ շարունակաբար աշխարհին ցույց կտա և կպատմի հայի չսպիացող վերքի, միլիոնավոր անմեղ նահատակների, ավերված բնօրրանների, քարուքանդ վանքերի, կորուսյալ երկրի և անսահման հավատքի մասին: Արվեստի ուժը անհերքելի է, և ստեղծված գործը՝ հավերժ:
Արվեստագետ.
Սարգիս Մուրադյան
Վերնագիր.
Կոմիտաս. Վերջին գիշերը, 1956
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արվեստագետ. Սարգիս Մուրադյան
Վերնագիր. Կոմիտաս. Վերջին գիշերը, 1956
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Հայ երգահան, երգիչ, երաժշտագետ, երաժշտական էթնոլոգ, վարդապետ և ուսուցիչ Կոմիտասը շատ ծանր ապրումեր կրեց` տեսնելով հայ ազգի տառապանքը: Նրա կերպարը դրոշմված է իբրև Հայող Ցեղասպանության խորհդանիշ, և շատ հայ նկարիչներ, պատկերելով Կոմիտասին, այդ խորհուրդն են ընդգծել: Այդպիսին է նաև Սարգիս Մուրադյանի Կոմիտասը, ով իր կարմիր հագուստով (կարմիրն որպես արյան գույն), զգալով թուրք փաշաների գողեգող մուտքը (թրերը ձեռքներին), խորհրդանշում է այրունահեղ ոճրի գուժը:
Արվեստագետ.
Գրիգոր Մոմճեան
Վերնագիր.
Կորած բանաստեղծը, 2009
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Գրիգոր Մոմճեան
Վերնագիր. Կորած բանաստեղծը, 2009
Վայր. Նկարչի հավաքածու
Գրիգոր Մոմճեան. «Այս նկարը նվիրված է կորած բանաստեղծների հիշատակին՝ ավելի քան 250 մտավորականների, ովքեր ձեռբակալվեցին և սպանվեցին 1915թ.-ի ապրիլի 24-ին՝ Կոստանդնոպոլսում: Բնությունը կատաղությունից ընբոստացել է: Կեղտոտ ջրերի պայթյունից արյան հոտ է գալիս: Նրանք երբեք չեն մոռացվի, ընդհակառակը՝ վերջին հարյուր տարիների ընթացքում ՝ նրանց հիշողությունը փայփայվում է ամեն օր: Հուսով եմ նրանց հոգիները կհանգստանան, երբ արդարությունը կիրականա ճանաչման և խաղաղության միջոցով»:
Արվեստագետ.
Հրաչյա Հարությունյան
Վերնագիր.
Գաղթի Ճանապարհին, 1965
Վայր.
Հայաստանի Նկարիչների միություն, Երևան
Արվեստագետ. Հրաչյա Հարությունյան
Վերնագիր. Գաղթի Ճանապարհին, 1965
Վայր. Հայաստանի Նկարիչների միություն, Երևան
Գաղթի Ճանապարհին՝ պատմական ճշմարտությունը հաստատող մի դրվագ, սևազգեստ հայ մայրը ոտաբոբիկ, սովից ու տանջանքներից ուժասպառ, բարուրի երեխան պինդ կրծքին սեղմած մտածում է մի բանի մասին. ինչպե՞ս փրկի նորածին զավակի կյանքը թուրքի յաթաղանից:
Արվեստագետ.
Սահակ Պողոսյան
Վերնագիր.
Մեծ մորս աչքերի լռությունը, 2015
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Սահակ Պողոսյան
Վերնագիր. Մեծ մորս աչքերի լռությունը, 2015
Վայր. Նկարչի հավաքածու
Սահակ Պողոսյան. «Մեծ մորս աչքերի լռություն նախագիծը շուրջ 50 տարվա լուռ մենախոսություն է... առաջին մարդը, ում միջոցով ես կապվել եմ շրջապատի ու աշխարհի հետ, հորս մայրն էր... իմ հիշողության մեջ մեխված մնում է մանկության այն հոտը, որը ես զգում էի՝ քնելով մեծ մորս գրկում... դա մշուշված գույներով մի պատմություն էր, որ ես անընդհատ ուզում էի պատկերել… ու այժմ ներկայացնելով այն՝ հիշողությանս մեջ վերականգնվում է նրա կապույտ աչքերի լուռ տխրությունը, որն աղաղակում էր Եղեռնի անցած ամբողջ դժոխքի ճանապարհը որպես իրական դժոխք անցած՝ նա երբեք չպատմեց դրա մասին ... չպատմեց, բայց վերապրողի իրավունքով այն փոխանցեց ապրողներին ... որպես հիշատակ՝ կորցրած հայրենիքի կապույտ երկնքի մի ծվեն, որ կրում էր իր աչքերի մեջ ...»:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ
Ցուցադրիր Արվեստի Գործ
Այստեղ Դուք կարող եք վերբեռնել Ձեր արվեստի գործը՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Վերբեռնած ստեղծագործությունը կտեղադրվի ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում:
Ուշադրություն. կայքը պատասխանատվություն չի կրում ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ բաժնում վերբեռնած աշխատանքների հեղինակային իրավունքների իրական և ոչ իրական լինելու հարցում: Հեղինակային իրավունքի հնարավոր խախտում նկատելու դեպքում խնդրում ենք գրել
[email protected] էլ. հասցեով:
ԴԻՏԻՐ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾ
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Կենդանի հիշողություն, 1994
Արվեստագետ.
Ադրիանա Անգոլյան
Արվեստագետ. Ադրիանա Անգոլյան
Ոսկե տրեզերք, 2016
Արվեստագետ.
Խորեն Տեր-Հարության
Արվեստագետ. Խորեն Տեր-Հարության
Անի (բրոնզ), 1963
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Գաղթ
Արվեստագետ.
Ալեքսանդր Սադոյան
Արվեստագետ. Ալեքսանդր Սադոյան
Անվերնագիր
Արվեստագետ.
Լևոն Ֆլջյան
Արվեստագետ. Լևոն Ֆլջյան
Մեր նախնիները-2, (Պիքսել 2 նախագծից), 2012
Արվեստագետ.
Գալուստ Գյոդել
Արվեստագետ. Գալուստ Գյոդել
Մարդիկ միանման են ստեղծված, 2003
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Թուրքական օճառ` պատրաստած հայկական ոսկորներով, 1998
Արվեստագետ.
Զարեհ
Արվեստագետ. Զարեհ
Արվեստագետ.
Արթուր Լազարյան
Արվեստագետ. Արթուր Լազարյան
Այլևս երբեք
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ