100 Արվեստ
Արվեստագետ.
Տիմասար
Վերնագիր.
Փրկվածներ, 2005
Վայր.
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Արվեստագետ. Տիմասար
Վերնագիր. Փրկվածներ, 2005
Վայր. Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Տիմասար. «Հայոց Ցեղասպանության փրկվածների «Խորտակված նավերը» լքում են իրենց սիրելիներին: Նրանց աչքերում տեսնում ենք տխրություն, տանջանք և ապրել շարունակելու հույսը»:

Արվեստագետ.
Հակոբ Հակոբյան
Վերնագիր.
Հրանտ Դինքի հիշատակին, 2007
Վայր.
Հայաստանի Նկարիչների միություն, Երևան
Արվեստագետ. Հակոբ Հակոբյան
Վերնագիր. Հրանտ Դինքի հիշատակին, 2007
Վայր. Հայաստանի Նկարիչների միություն, Երևան
Հակոբ Հակոբյանն իր կտավում արտահայտած երկու խորհդանիշերի միջոցով՝ սև կատվի և սպիտակ աղավնու, արտահայտում է չար հոգու գողեգող հարձակումը խաղաղ, անպաշտպան էակի վրա: Ինչպես դա եղավ 1915 թ.-ին Օսմանյան կայսրության կողմից հայերին ջարդի ենթարկելը: Եվ այդ բարբարոսությունների շարանը շարունակվում է մինչ օրս, ինչպես օրինակ պոլսահայ հայտնի լրագրող, Հայկական հարցը բարձրաձայնող Հրանտ Դինքի սպանությունը թուրք ազգայնականների կողմից:

Հրանտ Դինք. «Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները Ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի, հաճելի մարդկանց տպավորություն են թողնում...: Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել Ցեղասպանությունը։ Որովհետև նրանք կարծում են, որ Ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան»։
Արվեստագետ.
Նարեկ Ավետիսյան
Վերնագիր.
Ինտերֆրակտալ կոմպոզիցիա #2, 2008
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Նարեկ Ավետիսյան
Վերնագիր. Ինտերֆրակտալ կոմպոզիցիա #2, 2008
Վայր. Նկարչի հավաքածու
Նարեկ Ավետիսյան. «Պատմամշակութային հիշողությունն անգամ ենթագիտակցորեն կարող է վերադրսևորվել ժամանակի և տարածության մեջ: Վերջինս արվեստի էության մեջ է և անցողիկ: Փոփոխության է ենթարկվում ձևը, իսկ ձևն ինձ համար արվեստի «մարմին է», հետևաբար նույնիսկ ձևափոխվող «մարմինը» ինքն իրենով էություն-բովանդակություն-ներդաշնակություն է:

Այսպիսով արվեստի ստեղծագործությունը կարելի է հասկանալ որպես մի ամբողջական համակարգ՝ գեղագիտություն և թեորիա, կազմող արվեստի ամբողջականություն, կոնցեպցիայի պարադիգմա»:
Արվեստագետ.
Գրիգոր Մոմճեան
Վերնագիր.
Կորած բանաստեղծը, 2009
Վայր.
Նկարչի հավաքածու
Արվեստագետ. Գրիգոր Մոմճեան
Վերնագիր. Կորած բանաստեղծը, 2009
Վայր. Նկարչի հավաքածու
Գրիգոր Մոմճեան. «Այս նկարը նվիրված է կորած բանաստեղծների հիշատակին՝ ավելի քան 250 մտավորականների, ովքեր ձեռբակալվեցին և սպանվեցին 1915թ.-ի ապրիլի 24-ին՝ Կոստանդնոպոլսում: Բնությունը կատաղությունից ընբոստացել է: Կեղտոտ ջրերի պայթյունից արյան հոտ է գալիս: Նրանք երբեք չեն մոռացվի, ընդհակառակը՝ վերջին հարյուր տարիների ընթացքում ՝ նրանց հիշողությունը փայփայվում է ամեն օր: Հուսով եմ նրանց հոգիները կհանգստանան, երբ արդարությունը կիրականա ճանաչման և խաղաղության միջոցով»:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ