100 Արվեստ
Արվեստագետ.
Վարգկեզ Սուրենյանց
Վերնագիր.
Ոտնահարված սրբություն, 1895
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արվեստագետ. Վարգկեզ Սուրենյանց
Վերնագիր. Ոտնահարված սրբություն, 1895
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Հայ ժողովրդի դաժան ճակատագիրը խորապես հուզել է Վարդգեզ Սուրենյանցին: Պատկերելով թուրքերի կողմից կազմակերպված այն դաժան վայրագություններն, որոնք կատարվում էին մինչև 1915 թ.-ի Հայոց Ցեղասպանությունը, Սուրենյանցը կարծես փաստագրել է հայոց պատմության դառը դրվագները՝ «Անապաստանը», «Կույսերի սպանդը», «Լքյալը», «Հռիփսիմեի տաճարը» և այլ կտավներում, որոնց թվում է նաև «Ոտնահարված սրբություն» նկարը:

Ջարդ ու թալան, մագաղաթյա մատյանների ոչնչացում, կույսերի և հայ հոգևորականների սպանդ եկեղեցիներում: Սակայն այսպիսի տեսարաններով հանդերձ Սուրենյանցն այնուամենայնիվ չկորցնելով հույսն ու հավատը, իր կտավներում պատկերում է հայ ժողովրդի անսասան հավատքի և փրկության խորհրդանիշ՝ անձեռակերտ խաչքարերը:

Արվեստագետ.
Հովհաննես Այվազովսկի
Վերնագիր.
Գիշեր. Ողբերգություն Մարմարա ծովում, 1897
Վայր.
Հայկական դպրոց, Բեյրութ
Արվեստագետ. Հովհաննես Այվազովսկի
Վերնագիր. Գիշեր. Ողբերգություն Մարմարա ծովում, 1897
Վայր. Հայկական դպրոց, Բեյրութ
Նախքան 1915 թ.-ի Հայոց Ցեղասպանությունը, Օսմանյան Թուրքիայում բնակող հայերը շարունակաբար ենթարկվում էին բռնությունների և ջարդերի: 1894-96 թթ.-ի Արևմտյան Հայաատանի տարբեր շրջաններում թուրքերի կողմից կոտորվեցին 100 հազարավոր հայեր: Այս սարսափազդու ողբերգության լուրը խոր ազդեցություն ունեցավ ազգությամբ հայ, համաշխարհային ճանաչում ունեցող ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու վրա: Նա իր ցավն ու ծանր ապրումներն արտահայտեց պատկերելով մի շարք նկարներ, որոնցից են՝ «Խաղաղ գիշեր. Հայերին նետում են ծովը», «Տրապիզոնի ջարդը», «Բայրոնի այցը սբ. Ղազար կղզի», «Հրաժեշտ», նաև այս կտավը՝ «Գիշեր. Ողբերգություն Մարմարա ծովում»:

1900 թ.-ին Այվազովսկին հանկարծամահ է լինում, մոլբերտին կիսատ թողնելով նոր սկսած կտավը՝ «Թուրքական նավի պայթյունը»: