Արվեստագետ. Սարգիս Խաչատուրյան
Վերնագիր. Գաղթականներ, 1915
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Սարգիս Խաչատուրյանը ստեղծել է մի շարք նկարներ հայ գաղթականների թեմաներով: Այս աշխատանքը ևս պատկանում է այդ շարքին: Տառապած և մտահոգ դեմքեր, շարժում, որը կարծես քարացած լինի, նկարի միջոցով փոխանցող լռություն ու հարց, որ դաջված են նրանց դեմքերին՝ ի՞նչ է լինելու հայ ազգի ճակատագիրը:
1924 թ.-ին Վիեննայում, նկարչի աշխատանքներով տպագրված ալբոմում, նրան բնութագրող մի արտահայտություն էր նշված՝ «Հայոց վշտի երգիչ»: