100 Արվեստ
Արվեստագետ.
Արշիլ Գորկի
Վերնագիր.
Նկարիչն ու իր մայրը, 1926-32
Վայր.
Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան, Նյու Յորք
Արվեստագետ. Արշիլ Գորկի
Վերնագիր. Նկարիչն ու իր մայրը, 1926-32
Վայր. Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան, Նյու Յորք
Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան. «Արշիլ Գորկու և մոր այս դիմանկարը ստեղծվել է 1912թ.-ին, Հայաստանում արված մի լուսանկարի հիման վրա, երբ նկարիչը դեռ մանուկ էր: Երեք տարի անց Գորկին, մոր և փոքր քրոջ, հետ կարողացան փրկվել Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության կոտորածներից: Սակայն մոր առողջույթունն այդպես էլ չվերականգնվեց: Նա մահացավ 1919թ.-ին` թերսնուցումից: Գորկին պարզապես չի վերարտադրել լուսանկարը, նա պատկերել է իր հիշողության խոհերը: Գորկու մոր կրած սպիտակ գոգնոցը քանդակի է նմանվում, և նկարի այլ մասերն էլ կարծես թե ինքնին հիշողություն են՝ լուռ ու կիսատ մնացած: Կերպարների փնտրող հայացքը կոմպոզիցիային հաղորդում է հոգեբանական սրություն, մարդկային համակրանք, միևնույն ժամանակ խուսափելով բացահայտ պաթոսից ու զգայականությունից»:

Արվեստագետ.
Մելքոն Քեպապճյան
Վերնագիր.
Ավերակներ անհայտ, 1930
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արվեստագետ. Մելքոն Քեպապճյան
Վերնագիր. Ավերակներ անհայտ, 1930
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արևմտահայության աղետն իր կնիքն է դրել Քեպապչյանի ողջ ստեղծագործության վրա: Մելքոն Քեպապճյանի «Ավերակները» արտահայտում են ոչ միայն հայ ժողովրդի բնակավայրերի ավերումն ու ոչնչացումը, այլև մարդկային խաղաղ հոգու ավերումը:
Արվեստագետ.
Լևոն Թյությունջյան
Վերնագիր.
Կարմիր դիմակ, 1930
Վայր.
Մասնավոր հավաքածու
Արվեստագետ. Լևոն Թյությունջյան
Վերնագիր. Կարմիր դիմակ, 1930
Վայր. Մասնավոր հավաքածու
Շահեն Խաչատրյան (արվեստաբան). «Սյուրռեալիզմ ուղղությունը, կարծես, պարարտ հող գտավ հայ արվեստագետի Ցեղասպանություն վերապրած, բեկված հոգում: Եվ այն ինչ կարող էր երևակայության ծնունդ լինել, Թյությունջյանի համար կենդանի պատկեր էր, անմոռաց ցավ: Այլաբանականի ու իրականության միահյուսումը նրա արվեստը տոգորեց գերզգացմունքայնությամբ ու արտահատչական լեզվի խիստ ինքուրույնությամբ: Կտրված ձեռք, ճեղքված ուղեղ, կախաղանի պարան, մարդկային դեմք հիշեցնող սարասափահար ծառ. այս ամենը Թյությունջյանի կտավներում բացահայտում է նրա ապրված մղձավանջը»:
Արվեստագետ.
Լևոն Թյությունջյան
Վերնագիր.
Դեղին դիմակ, 1930
Վայր.
Մասնավոր հավաքածու
Արվեստագետ. Լևոն Թյությունջյան
Վերնագիր. Դեղին դիմակ, 1930
Վայր. Մասնավոր հավաքածու
Թյությունջյանը ծնվել է Ամասիայում (Արևմտյան Հայաստան): 1915 թ.-ի Ցեղասպանության ժամանակ, հազարավոր հայ որբերի նման, նա ևս տեղափոխվեց Հունաստան, իսկ 1923 թ.-ից մեկնեց Փարիզ: Փարիզում Թյությունջյանին գրավեց սյուրռեալիզմը, և նա իր ինքնաարտահայտումը գտավ այդ ուղղությունը որդեգրելով: Թերևս «անասելի ճշմարտություններ», որ առկա են Թյությունջյանի արվեստում ոմանց համար գուցե բացառապես երևակայական են, սակայն արվեստագետի համար, ով իր մեջ կրում էր մանկության տարիների դաժան պատկերներն ու սրտաճմլիկ հույզերը, լոք այդ ձևով արտահայտման միջոց էր, ինչը խոսքերով երբևէ չէր պատմի:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ