Արվեստագետ. Էդվարդ Իսաբեկյան
Վերնագիր. Տաճկահայաստանում, 1940
Վայր. Նկարչի ընտանիքի հավաքածու
Էդվարդ Իսաբեկյան. «Հիշողությունը շատ կարևոր բան է: Աշխարհքի երեսին ոչ մի ժողովրդին այնքան պետք չի հիշողությունը, ինչքան հայ ժողովրդին է պետք: Որովհետև ոչ մի ժողովուրդ չկա աշխարհքի երեսին, որ իր ունեցվածքի, իր հողի, իր ամեն ինչի 99 տոկոսը մնացած լինի ուրիշին: Եթե Իգդիրեցիները չհիշեն Իգդիրը, Ալաշկերտցիները՝ Ալաշկերտը, Վանեցիները չհիշեն՝ Վանը, Բայազետցիները՝ Բայազետը և այլն: Եթե չհիշեն, ուրեմն մի ամբողջ ազգ չի հիշի, թե ինքը որտեղից է եկել, ինչ է, ինչոց է: Մեր հիշողությունը հային շատ է պետք, որպեսզի ինքը իր կորցրածի տերը կարողանա լինել, միշտ հիշի, որ ինքը կորցրել է և հարկավոր է վերադարձվի այն»: