100 Արվեստ
Արվեստագետ.
Հովհաննես Զարդարյան
Վերնագիր.
Հայերի գաղթը դեպի Արարատ, 1975
Վայր.
Նկարչի ընտանիքի հավաքածու
Արվեստագետ. Հովհաննես Զարդարյան
Վերնագիր. Հայերի գաղթը դեպի Արարատ, 1975
Վայր. Նկարչի ընտանիքի հավաքածու
Հովհաննես Զարդարյանը ծնվել է 1918 թ.-ին, Կարսում (Արևմտյան Հայաստան): Ցեղասպանության ժամանակ, Զարդարյանները նույնպես բռնում են գաղթի ճամփան և այդ կորուսյալ հայրենիքի ապրումները արտահայտվեցին «Հայերի գաղթը դեպի Արարատ» կտավում: Հովհաննես Զարդարյանը ոգու ազատություն ունեցող նկարչ էր, նա ասում էր.«Ամեն մարդ ունի իր երազանքը: Ծնվելուց սկսվում է այդ երազանքը և ինչ-որ մի բան դրդում է մարդուն, որպեսզի նա կարողանա ինչ որ մի բան ասի: Կարևորը խոսք ասելն է, երբ դու կարողանում ես քո զգացմունքները արտահայտել կտավի վրա, դա հսկայական մեծ երջանկություն է»:
Արվեստագետ.
Լևոն Կոջոյան
Վերնագիր.
Անվերնագիր, 1976
Վայր.
Հայաստանի Նկարիչների միություն, Երևան
Արվեստագետ. Լևոն Կոջոյան
Վերնագիր. Անվերնագիր, 1976
Վայր. Հայաստանի Նկարիչների միություն, Երևան
Լևոն Կոջոյան. «Սպիտակ կտավը ամենամեծագույն ստեղծագործությունն է, որի վրա պատկերվում է նկարիչի տեսիլքը, զգացմունքները, կյանքը: Ես սկսում եմ իմ աշխատանքը սպիտակ կտավի վրա և ամեն անգամ սկսելով աշխատանքս հիշում եմ Ավետիք Իսահակյանի խոսքերը.
Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ»:
Արվեստագետ.
Գառզու (Գառնիկ Զուլումյան)
Վերնագիր.
Այրված հողը, 1978
Վայր.
Նկարչի ընտանիքի հավաքածու
Արվեստագետ. Գառզու (Գառնիկ Զուլումյան)
Վերնագիր. Այրված հողը, 1978
Վայր. Նկարչի ընտանիքի հավաքածու
Շահեն Խաչատրյան (արվեստաբան). «Նկարչի մտասևեռումը եղել է ապոկալիպսիսը, և նա արտահայտչական ուրույն ոճով պատկերել է պատերազմի արհավիրքը՝ փլուզված պալատներ, աշխարհի անմարդկայնացած դեմքեր, մեռնող գեղեցկություն: Արվեստագետն իր ապրումների միջոցով վերարտահայտել է հայ ժողովրդի վերապրած արհավիրքը»:
Արվեստագետ.
Էդուարդ Արծրունյան
Վերնագիր.
Գաղթականները Էջմիածնի, 1968
Վայր.
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Արվեստագետ. Էդուարդ Արծրունյան
Վերնագիր. Գաղթականները Էջմիածնի, 1968
Վայր. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան
Սովետական Հայաստանում Հայոց Ցեղսապանության վերաբերյալ իշխել է լռություն: ԽՍՀՄ ղեկավարությունը Թուրքիայի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել թույլ չտալու Հայաստանում որևէ կերպ հիշատակել Հայոց Ցեղսպանությունը: Մինչև 60-ական թթ.-ներն արգելված էր հայ արվեստագետներին անդրադառնալ Հայոց Ցեղասպանության արհավիրքներին: Եվ միայն 1965 թ.-ին, երբ հնարավոր դարձավ Ծիծեռնակաբերդում կառուցել Հայոց Ցեղասպանության զոհերին ի հիշատակ Եղեռնի կոթողը, արգելքի պատնեշը կարծես վերացավ: Հայ նկարիչներն սկսեցին ցուցադրել պատմական ճշմարտությունը հաստատող աշխատանքներ:

Էդուարդ Արծրունյանի այս աշխատանքը այն պատմական փաստերից մեկն է, թե ինչպես գաղթից, սովից, մահի արհավիքներից փախած հայ մայրերն, իրենց զավակների կամ որբ մնացած այլ երեխաների հետ գալիս - հավաքվում էին եկեղեցու պատերի տակ՝ Աստծուց ապաստան խնդրելու:
ՏԵՍ ԱՎԵԼԻՆ