Արվեստագետ. Գրիգոր Մոմճեան
Վերնագիր. Բաց հուշատետր, 1996
Վայր. Նկարչի հավաքածու
Գրիգոր Մոմճեան. «Բաց գրքի պես, մենք մի կողմում տեսնում ենք վավերացված լուսանկար, որտեղ ականատես ենք լինում 1915 թ.-ի հայերի սպանդին: Ես չցանկացա նկարել լուսանկարը, սակայն օգտագործեցի այն, այնպես ինչպես որ կա՝ ահասարսուռ առաջացնող վկայություն: Երբ առաջին անգամ տեսա այս նկարը՝ փոքր տղա էի, շնչահեղձ եղա տեսնելով, որ մարդ արարածը ունակ է նման արարքի: Մտածելով միջին արևելքի մասին, հասկանում ենք, որ կարծես թե պատմությունը կրկնվում է: Անատոլիայից ոչ հեռու, որտեղ քրիստոնյա հայերի սպանդն ու տեղահանումն է տեղի ունեցել: Սակայն ես հավատում եմ, որ հնարավոր է փոխել այս ամենը հանուն ապագա սերունդների՝ կրթելով և տեղեկացնելով, առողջ մտածեակերպ ձևավորելով, գթասրտություն ցուցաբերելով այլ մարդկանց և մշակույթների հանդեպ՝ ավելի լավ աշխարհ ստեղծելու համար»: